4 հունիսի 2024 - 16:50 AMT
Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ

Իրանը շահագրգռվածություն է հայտնել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։

«Համապատասխան հայցագիրը ստացել ենք մայիսի 27–ին։ Այն կդիտարկվի ըստ սահմանված կարգի»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, այս կարգավիճակը ստանալու համար կան որոշակի ընթացակարգեր, բայց եթե դրանք կյանքի կոչվեն, Իրանը մոտավորապես տարեվերջին կարող է դիտորդ դառնալ։

ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան։