4 հունիսի 2024 - 17:15 AMT
Փաշինյանն ու Ֆինլանդիայի նախագահը կարևորել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի: