5 հունիսի 2024 - 19:07 AMT
ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն

Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029-ի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար:

Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին, հայտնում է Արմենպրեսը։

Ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխանակվել են նաև հավաքականների շապիկներով:

ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին։