6 հունիսի 2024 - 11:55 AMT
Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է

Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է, հայտնում է, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում փրկարարական ծառայողների ջանքերով վերակառուցվել է հետիոտնային կամուրջը, որը հնարավոր է դարձրել բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ:

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։