2020թ. հունիսին է մեկնարկել Իդրամ և IDBank ընկերությունների համատեղ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» բացառիկ նախաձեռնությունը, որն անցած տարիների ընթացքում մեր երկրի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել՝ լինի դա առողջապահական թե սոցիալական, բնապահպանական թե կրթական ոլորտներում։ Բայց, որ ամենակարևորն է, «Մի դրամի ուժը» հասարակության համար դարձել է գաղափարի շուրջ համախմբվելու ու միասնական ուժերով անհնարինը հնարավոր դարձնելու լավագույն օրինակ։
«Մի դրամի ուժը» արմատապես փոխել է բարեգործության մասին պատկերացումները, ապացուցելով, որ այն կարելի է անել առանց գոնե մեկ դրամ ծախսելու։ Չէ՞ որ իրենց գնումներն ու գործարքները Ընկերությունների հարթակներով կատարելով՝ հենց հաճախորդներն են պատվիրակում Իդրամ և IDBank ընկերություններին յուրաքանչյուր գործարքի դիմաց մեկ դրամ փոխանցել «Մի դրամի ուժի»՝ մեկը մեկից հրաշալի ու կարևոր ծրագրերին։
4 տարվա ընթացքում «Մի դրամի ուժը» աջակցել է՝
4090 Հիմնադրամ – 4,613,690 ՀՀ դրամ; 3,913,063 ՀՀ դրամ
Դասավանդի՛ր, Հայաստան՝ 9,328,753 ՀՀ դրամ
Հայաստանի մանուկներ՝ 9,107,498 ՀՀ դրամ; 3,480,466 ՀՀ դրամ
Տալենտում ծրագիր՝ 3,008,215 ՀՀ դրամ
Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիր(Իմ քայլ)՝ 3,389,788 ՀՀ դրամ
Հայաստան համահայկական հիմնադրամ՝ 2,017,218 ՀՀ դրամ
50 համակարգիչ երեխաներին՝ 5,538,727 ՀՀ դրամ
Հայքն աշխարհին՝ 3,397,784 ՀՀ դրամ
Արեն Մեհրաբյան՝ 4,653,223 ՀՀ դրամ
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ 6,962,504 ՀՀ դրամ; 3,603,291 ՀՀ դրամ; 4.827.643 ՀՀ դրամ
VIVA - Բժիշկներն ու Կամավորները՝ Հայաստանին՝ 8,648,000 ՀՀ դրամ
Վահե Մելիքսեթյան՝ 3,704,985 ՀՀ դրամ
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ՝ 8,057,944 ՀՀ դրամ; 3,945,010 ՀՀ դրամ; 3,531,799 ՀՀ դրամ
Սիթի Օֆ Սմայլ՝ 9,808,684 ՀՀ դրամ, 3,780,052 ՀՀ դրամ
ՔայլՏեք՝ 4,248,945 ՀՀ դրամ
Հերոսների վերականգնողական քաղաք՝ 4,676,836 ՀՀ դրամ
Կյանքի ճանապարհ՝ 3,520,698 ՀՀ դրամ; 4,101,050 ՀՀ դրամ
Հայ Մայրեր՝ 3,665,972 ՀՀ դրամ
My Forest Armenia`10,757,867 ՀՀ դրամ; 4,017,648 ՀՀ դրամ
Արցախի գյուղական բնակավայրերում արևային ջրաջեռուցիչներ՝ 6,463,511 ՀՀ դրամ
ՍՕՍ մանկական գյուղեր՝ 3,500,572 ՀՀ դրամ
Հայորդի նախաձեռնություն՝ 3,482,779 ՀՀ դրամ; 3,580,216 ՀՀ դրամ
Ջերմոցներ արցախցիների համար՝ 3,588,848 ՀՀ դրամ
Զինապահ՝ 3,603,291 ՀՀ դրամ; 6,925,000 ՀՀ դրամ
Եվ այո’, ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից