11 հունիսի 2024 - 18:05 AMT
ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեր Շիլլի հետ։

Քննարկվել են գործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։

Փետրվարի 23-ին Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի ՀՀ այցի ընթացքում փաստաթուղթ էր ստորագրվել ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին։ 2023–ի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա այցի ժամանակ ևս համաձայնագիր էր ստորագրվել, որի շրջանակում Ֆրանսիան Հայաստան է մատակարարել Bastion տիպի 24 զրահափոխադրիչ, ևս 26-ը ուղարկելու է։ Ֆրանսիական կոմը կտրամադրի նաև ռադարներ և գիշերային տեսանելիության սարքեր։