ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՊՆ հացորդագրության մեջ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, կրակը է բացվել է «Նախիջևանի ադրբեջանական դիրքերի և երկու բնակավայրի ուղղությամբ», որին ադրբեջանական ուժերը «պատասխանել են համարժեք միջոցներով»։