13 հունիսի 2024 - 18:34 AMT
Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից

Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից։ Շվեյցարական առաջատար ներդրումային կազմակերպությունից ստացված վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը:

Ապրիլի 30-ի դրությամբ Evocabank-ի ՄՓՄՁ վարկային պորտֆելն ավելի քան 68 մլրդ դրամ է։

Գործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ Evocabank-ը ստեղծում է զարգացման բարենպաստ պայմաններ ՄՓՄՁ-ների համար, քանի որ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները հանդիսանում են տնտեսության հիմքը, հատկապես՝ զարգացող երկրներում:

Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է 1990թ. և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ:

responsAbility-ն ազդեցիկ շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ responsAbility-ն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals - SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով` ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։ responsAbility ներդրումային կազմակերպությունն ունի ավելի քան 270 փորձառու մասնագետից բաղկացած անձնակազմ և 8 գրասենյակ աշխարհի տարբեր կետերում։ 2024 թվականի հունիսի 5-ի դրությամբ կազմակերպությունը կառավարում է 5 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվ մոտ 69 երկրի 280 ընկերությունում: