14 հունիսի 2024 - 13:35 AMT
ԱԽ քարտուղարը կմասնակցի Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: Այդ նպատակով նա հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն։

Այցի շրջանակում ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

Հունիսի 2–ին Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում են ունեցել Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ, հարգանքի տուրք մատուցել քաղաքի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ է արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։ Տիգրան Տեր-Մարգարյանն, անդրադառնալով այդ հայտարարությանը, ասել էր, որ իր հանդիպումներում համոզվել է, որ «Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային»։