14 հունիսի 2024 - 18:43 AMT
ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել

ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը՝ նշելով, որ սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում։

ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը։

«EUMA–ն շարունակում է ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանին՝ հայկական կողմից։ Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շար– կամ միջադեպ չեն նկատել»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ արդեն 3–րդը 24 ժամվա ընթացքում։ Ադրբեջանի տարածած բոլոր ապատեղեկատվական հաղորդագրությունները վերաբերում են սահմանի նույն՝ Նախիջևանին սահմանակից հատվածին։