15 հունիսի 2024 - 15:33 AMT
Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու

Արագած լեռան վրա 13 իրանցի էր մոլորվել։ Փրկարարներն լեռան արևմտյան գագաթ տանող ճանապարհին հայտնաբերել են 13 քաղաքացու (ԻԻՀ քաղաքացիներ), որոնց ուղեկցել են դեպի Քարի լիճ, այնուհետև ավտոմեքենաներով տեղափոխել Բյուրական գյուղ։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 14-ին, ժամը 19:38-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: