15 հունիսի 2024 - 15:34 AMT
Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար

Երևանում կտեղադրվի 930 նոր բեռնարկղ՝ 4 տեսակի թափոնների համար: Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքին տրամադրվել է նաև երկու բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենա, որոնցով տեղափոխվելու են ապակե տարաները:

«Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրն ամփոփվում է:

Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար, հայտնում է քաղաքապետարանը։

Թափոնների կառավարման մշակույթը մայրաքաղաքում վերջին չորս տարիներին է ձևավորվել։Տարրական և միջնակարգ դպրոցներում էկո-ակումբներ են հիմնվել, որոնք տարբեր մրցույթներով ցույց են տալիս, թե ինչպես պետք է պահպանել շրջակա միջավայրն ու ինչպես իրենք են ասում՝ փրկել մոլորակը աղբից: