17 հունիսի 2024 - 11:17 AMT
ԱԽ քարտուղարը Կուլեբայի հետ քննարկել է ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները

Հունիսի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները»,–ասվում է գրառման մեջ։

Գրիգորյանը Շվեյցարիա աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»: