17 հունիսի 2024 - 14:32 AMT
Գրիգորյանն ու Սալիվանը խոսել են ՀՀ պաշտպանական կարողություններին աջակցելուց

Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը հանդիպել եմ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին նա հայտնել է ֆեյղբուքյան իր էջում։

«Քննարկել ենք հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում»,–գրել է նա։

Հանիպմանն անդրադարձ է եղել նաև օրակարգային այլ հարցերի: