17 հունիսի 2024 - 16:14 AMT
Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա:

Այցն աշխատանքային է։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերի համար զենք–զինամթերքի դիվերսիֆիկացման գործընթացը դրական առումով կարելի է անդառնալի համարել։ Խոսելով նոր գործընկերներից՝ նախարարն ասել է, որ խոսքն առաջին հերթին Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ։

Ավելի վաղ Le Figaro-ն գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։