17 հունիսի 2024 - 14:34 AMT
Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նաև հայտնել է, որ քաղաքական գործունեությունը շարունակելու է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է:

Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար:

Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու»,–ասվում է գրառման մեջ։