19 հունիսի 2024 - 11:46 AMT
Եվրո-2024-ի խաղից առաջ ծեծկռտուք է եղել Վրաստանի և Թուրքիայի երկրպագուների միջև

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպումից առաջ Թուրքիայի և Վրաստանի երկրպագուները զանգվածային ծեծկռտուքի մեջ են մտել գերմանական Դորտմունդի մարզադաշտում։ Այդ մասին հայտնել է լրագրող Տարիկ Փանյան, գրում է ՌԻԱ Նովոստին։

F խմբի հանդիպման մեկնարկից կես ժամ առաջ տրիբունաներից մեկում ծեծկռտուք է սկսվել։ Փանյան, որը հրապարակել է ծեծկռտուքի տեսագրությունը, հայտնել է, որ երկրպագուները միմյանց ուղղությամբ իրեր են նետել, առաջին շարքերը նաև հարվածներ են միմյանց հասցրել։ Միայն ոստիկանության միջամտությունից հետո են այդ գործողությունները կասեցվել։ Նրանք պատնեշ են կազմել երկու տրիբունաների միջև։

Վրաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում միջազգային խոշոր մրցաշարի։ Հանդիպումն ավարտվել է Թուրքիայի հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Photo. Ria Novosti