19 հունիսի 2024 - 16:03 AMT
Իրանում երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը

Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում, տեղական ժամանակով ժամը 13:24-ին, Խալիլաբադի և Քաշմարի միջև ընկած հատվածում 5․0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Factor.am-ը՝ իրանական Fars գործակալության վրա հղումով։

Երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ առնվազն 120-ը:

«Փրկարարական խմբերն անհապաղ ուղարկվել են դեպքի վայր և իրականացնում են անհրաժեշտ փրկարարական գործողություններ»,- հայտարարել է Իրանի աղետների կառավարման կազմակերպության խոսնակ Հուսեյն Զաֆարին։