20 հունիսի 2024 - 10:52 AMT
Միրզոյանը կմեկնի Լիտվա․ Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

Հունիսի 20-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում։ Կայանալու են հանդիպումներ Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, հայտնում է ԱԳՆ–ն։

Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և փոխըմբռնման հուշագրի ստորագրում։

Ապրիլին պաշտոնական այցով Լիտվա էր այցելել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։