21 հունիսի 2024 - 12:25 AMT
ԱԱԾ. Բաքուն փոխանցել է ենթադրաբար 2022-ին զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքները

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Բաքուն հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022–ի սեպտեմբերին զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքները:

«Հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

2022–ի սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կիրառում է նաև ԱԹՍ-ներ։

2022–ի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 207 զոհ, ավելի քան 20 գերևարված և 293 վիրավոր։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ ունեցել։