21 հունիսի 2024 - 18:16 AMT
Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը, մասնակցելով լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը, կարելի է օգտվել Evocabank-ի կողմից առաջարկվող ավտովարկի հատուկ պայմաններից։

Հունիսի 21, 22 և 23-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցիր Armenian Auto Show Expo-ի միջոցառմանը, որն, ի դեպ, տեսակով առաջին լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառումն է և բացահայտիր ավտոոլորտի ամենահայտնի ու պահանջված բրենդերը։ Լինելու են նոր և սպասված մոդելների շնորհանդեսներ։

Միջոցառմանը ներկայացված կլինեն՝

- ավտոմեքենաներ,

- էլեկտրամոբիլներ,

- բեռնատարներ և հատուկ տեխնիկա։

Հունիսի 21-23-ը միջոցառմանը առցանց կամ տեղում գրանցվող այցելուները հնարավորություն կունենան շահելու ուղևորություն դեպի Աբու Դաբիի Ferrari World և ոչ միայն։

Բացի հովանավոր լինելուց՝ միջոցառման բոլոր այցելուների համար Evocabank-ն ունենալու է հատուկ առաջարկ: Բանկը տրամադրելու է ավտովարկ՝ հատուկ պայմաններով, որը գործելու է ընդամենը 3 օր՝ հունիսի 21, 22 և 23։ Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ անմիջապես միջոցառմանը՝ Evoca տաղավարում։