24 հունիսի 2024 - 12:58 AMT
Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ մեքենաները կհեռացվեն

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթաց: Այդ մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ խոսքը մեքենաների կմախքների մասին է։

Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել նաև վարչական մյուս շրջաններում: