24 հունիսի 2024 - 17:01 AMT
20 մլն դրամ` աղետից տուժած բնակիչներին

Evocabank-ն աջակցել է Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղից տուժած բնակավայրերի վերականգնմանը:

Մայիսի 26-ի ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևներից հետո առաջացել էին հեղեղումներ, որոնց արդյունքում տուժել էին մի շարք բնակավայրեր: Տուժած բնակավայրերը հայտարարվել են աղետի գոտի:

Աղետի հետևանքները վերացնելու համար Evocabank-ը նվիրաբերել է 20 մլն դրամ` ջրհեղեղից տուժած անհատներին և ընտանիքներին օգնություն ցուցաբերելու և բնակավայրերին պատճառված վնասների վերականգնման նպատակով։

Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին, որն էլ հանդիսանում է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն մասը։