25 հունիսի 2024 - 14:24 AMT
Երևանի Օպերայի առաջատար պարողներն Իտալիայում հաղթել են միջազգային մրցույթում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար պարողներ Րաֆֆի Գալստյանն ու Գոռ Սարգսյանը հաղթել են միջազգային մրցույթում։

Նրանք մասնակցել են Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող International Ballet Competition-Dancing Italy մրցույթին, հայտնում է Արմենպրեսը։

Պրոֆեսիոնալ ժյուրին 1-ին պատվավոր մրցանակը կիսել է հայ արտիստների միջև: Արտիստները նաև ստացել են հատուկ հրավեր՝ մասնակցելու փորձի փոխանակման մի շարք ծրագրերի: