25 հունիսի 2024 - 15:55 AMT
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վթարի հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավոր

Հունիսի 24-ին՝ ժամը 18.40-ին, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենաներ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«ՎԱԶ-2109»-ի ուղևորը՝ 57-ամյա Մհեր Հ.-ն, մահացել է:

Վարորդները և «Օպել Զաֆիրայի» վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: