25 հունիսի 2024 - 17:56 AMT
ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.2%-ով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.2 տոկոսով, հայտնում է Ֆինանսների նախարարությունը։

Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները․ արդյունաբերություն՝ 22 %, ծառայություններ՝ 3.7 %, առևտրի շրջանառություն՝ 24.6 %, շինարարություն՝ 14.9 %, արտահանում՝ 2.5 անգամ, ներմուծում՝ 99.6 %:

Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024-ի վերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում: Այդ մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանում ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը: