25 հունիսի 2024 - 18:33 AMT
ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը` Հայաստանում տարեկան մոտ 3000 այդպիսի դեպք է գրանցվում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Լուսանկարները տեղադրում եմ` որպես զգոնության կոչ ծնողների, տան մյուս անդամների համար: Հայաստանում տարեկան մոտավորապես 3000 կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում:

700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է:

Սիրելի՛ ծնողներ, երեխաների համար ապահովե՛ք անվտանգ միջավայր, հեռու՛ պահեք նրանց տաքացնող սարքերից ու իրերից: Ակնկալում եմ ձեր աջակցությունը` այս վիճակագրությունը նվազեցնելու հարցում:

Ծանոթացե՛ք և մտապահե՛ք նաև այրվածքի դեպքում առաջին բուժօգնության կանոնները:

Հարցերի դեպքում կարելի է գրել հետևյալ հղումով»,-ասվում է գրառման մեջ։