13 մայիսի 2009 - 17:45 AMT
Հայաստան. Անձրեւները վնաս են հասցրել ծիրանի ու կարտոֆիլի բերքին
Օրերս, 2-ամսյա բանակցություններից հետո, Իրանից Հայաստան է ներկրվել 850 տոննա ազոտային պարարտանյութ, որն արդեն տարածում են մարզերում, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքերով, պարարտանյութի մեկ պարկի արժեքը 1500 դրամով էժան է Վրաստանից ներկրվող պարարտանյութից: Հարկ է նշել, որ Վրաստանն արգելում է իր տարածքով այլ երկրներ սելիտրա տեղափոխել, իրականացնելով սեփական պարարտանյութի արտահանումը:

Խոսելով հորդառատ անձրեւների պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասի մասին` Հրաչ Բերբերյանը հայտարարել է, որ անձրեւների ու ցրտահարության պատճառով այս տարի ծիրանի բերքը կնվազի 10 տոկոսով, իսկ կարտոֆիլի բերքը` 30 տոկոսով: Նա նաեւ հաստատել է այն տեղեկությունները, որ արտահանման նախապատրաստված կարտոֆիլի պարտիայի մեջ միջատներ են հայտնաբերվել, որի պատճառով 2 ամսով դադարեցվել է կարտոֆիլի արտահանումը Վրաստան, համապատասխանաբար, կարտոֆիլի ավելցուկն գերազանցեց բոլոր սպասելիքները:

«Արդեն 15 տարի է, ինչ Հայաստանում օգտագործվում է ազոտային պարարտանյութ, ինչն իր բացասական կողմերն ունի, քանի որ ազոտը միայն միակողմանի սնունդ է ապահովում, իսկ հարկավոր է նաեւ ամինաֆոսֆատային պարարտանյութ, որը շատ ավելի թանկ է»,-հայտարարել է Հրաչ Բերբերյանը: