27 հունիսի 2024 - 11:12 AMT
Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը

Հունիսի 26–ին հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը, հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։

«Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։