Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունում 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը ոսկե մեդալ է նվաճել։ Եզրափակչում նա 10:0 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևին։
Կիսաեզրափակչում Մարատ Աճեմյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին:
Յուրիկ Մխիթարյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են Եվրոպայի Մ17 արծաթե մեդալակիրներ։