Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող հայ խորհրդարանականները հունիսի 27-ին հանդիպել են Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին և հանձնաժողովի անդամներին:
«Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և ՀՀ ապագան Եվրոպայում է»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները: Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի ՀՀ դիմադրողականությունը և անվտանգությունը:
Զրուցակիցները խոսել են ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման ու առաջիկա ծրագրերի մասին:
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում են ունեցել ԳԴՀ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաեւ ֆորումի այլ անդամների հետ:
Հանդիպմանը ներկա էին «Սոցիալ-դեմոկրատական» խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, «Քրիստոնեա-դեմոկրատական» խմբակցությունից Կնուտ Աբրահամը, «Կանաչներ» խմբակցությունից Տաբեա Ռոյսները և այլք: Հանդիպմանը ներկա էին «Սոցիալ-դեմոկրատական» խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, «Քրիստոնեա-դեմոկրատական» խմբակցությունից Կնուտ Աբրահամը, «Կանաչներ» խմբակցությունից Տաբեա Ռոյսները եւ այլք: