28 հունիսի 2024 - 16:38 AMT
ԱՄՆ-ն մոտ $13 մլն–ի ռենտգեն և զննող սարքավորումներ է տրամադրել ՊԵԿ-ին

ԱՄՆ-ն ավելի քան 13 միլիոն դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումներ է տրամադրել Պետական եկամուտների կոմիտեին։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել են ժապավեն կտրելու արարողությանը, հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։

«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը», - իր խոսքում ասել է դեսպան Քվինը։