28 հունիսի 2024 - 18:06 AMT
Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Էմին Օհաննյանը 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ արժանացել է անհատական ոսկե մեդալի։

Իսկ Հայաստանի հավաքանն արժանացել է արծաթե մեդալների։ Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:

Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի թիմը, որին առաջնության ընթացքում պարտության է մատնել միայն Հայաստանի թիմը: