29 հունիսի 2024 - 10:36 AMT
ՀՀ–ն հաստատել է մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարակից միջոցառումներին

Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը: Այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Factor.am-ը։

«Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,–ասել է Բադալյանը։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Բաքվում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների ձևաչափով հանդիպմանը։ Օ'Բրայենը հույս էր հայտնել, որ Վաշինգտոնում կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։