29 հունիսի 2024 - 12:03 AMT
Պինդուոդուոյի միակ պաշտոնական ուղիղ առաքողը Հայաստան Գլոբբինգն է

Գլոբբինգ ընկերության և Պինդուոդուոյի գործակցության շնորհիվ չինական ամենահայտնի օնլայն խանութից կիրականացվի ուղիղ առաքում ՀՀ։

Պինդուոդուոն, որն ամենամատչելի չինական օնլայն խանութներից է, առաջարկում է ապրանքի մինչև 7 անգամ ավելի մատչելի գին նմանատաիպ այլ մարքեթփլեյսերի համեմատ։

Հայաստանում չինական օնլայն խանութներից պատվերներ անելու պահանջարկը շատ մեծ է և ունի շարունակ զարգացման միտում։ Սրան նպաստում են ինչպես ապրանքների բազմազանությունն ու հսկայական տեսականին, այնպես էլ բավականին մատչելի գները։

Ոլորտի առաջատար Գլոբբինգ ընկերության հիմնադիր և տնօրեն Դավիթ Հարությունյանը, խոսելով Պինդուոդուոյի հետ համագործակցության մասին, նշել է, որ հավելվածում գրանցումը այժմ կատարվում է ընդամենը վայրկյանների ընթացքում՝ հայկական հեռախոսահամարով։

«Գլոբբինգի և Պինդուոդուոյի համագործակցության շնորհիվ Պինդուոդուոն արդեն հասանելի է Հայաստանում շատ ավելի արագ և հարմարավետ։ Այլևս պետք չէ դժվարությամբ մտնել և չինարենով գրանցվել, արտասահմանյան հեռախոսահամար փնտրել և այլն։ Այս բոլոր գործընթացներն այլևս չկան, ամեն բան հեշտացված է։ Արդեն կարելի է գրանցվել հայկական հեռախոսհամարով, առաջարկվող դաշտերը լրացնել ռուսերենով կամ անգլերենով, և Պինդուոդուոն անմիջապես Գլոբբինգի միջոցով ծանրոցը կուղարկի Հայաստան»,–ասել է նա։

Պինդուոդուոյից գնումները Հայաստանում հնարավոր է ստանալ Գլոբբինգի 150+ ռոբոտացված ինովացիոն սրահների ու լոքերների ամենամեծ ցանցի միջոցով կամ անմիջապես տանը։ Իսկ լոքերներ տեղադրված են Հայաստանի բոլոր մարզերում։

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ Գլոբբինգի էությունը նրանում է, որ հաճախորդը չունենա սահմաններ։ Կարողանա գնումներ կատարել որտեղից ուզում է և ինչ ուզում է։

«Եվ քանի որ այս պահին Պինդուոդուոն ամենամատչելի կայքն է, մենք հիմնովին փոփոխություններ անելուց հետո այն հարմարեցրել ենք հայ հաճախորդին»,–ասել է նա։

Նշվել է, որ ընկերությունը, լինելով ոլորտի առաջատարը, չի սահմանափակվում իր հաջողություններով, Գլոբբինգում շարունակվելու են նորամուծություններն ու փոփոխությունները՝ նպատակ ունենալով հաճախորդի համար ստեղծել լավագույն պայմանները։