29 հունիսի 2024 - 12:09 AMT
Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները

Երևանի վարչական շրջաններում ապամոնտաժվում են սուպերմարկետների, խանութների, սրճարանների, բանկերի տեղեկատու դաշտով գովազդային մեծ վահանակները: Տնտեսվարողները ծանուցվում և նախազգուշացվում են, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացնում են վահանակները, հայտնում է քաղաքապետարանը։

Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու այլ տարբերակով եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են:

Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլին փոփոխություններ է կատարել արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում, որոնցով պահանջվում է բոլոր գովազդները համապատասխանեցնել նոր չափորոշիչներին: