1 հուլիսի 2024 - 10:47 AMT
Երևան կժամանի ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը․ ՀՀ–ն ստանձնում է կազմակերպության նախագահությունը

Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

ԱԳՆ-ում կկայանա նախարար Արարատ Միրզոյանի և Լազար Կոմանեսկուի հանդիպումը։

Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։

Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին։