1 հուլիսի 2024 - 11:29 AMT
Wizz Air-ը մեկնարկել է Բուդապեշտ-Երևան չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը հուլիսի 1-ից մեկնարկել է Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով չվերթերը, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: