1 հուլիսի 2024 - 13:08 AMT
Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրենը

Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ Հովհաննիսյանը կալանավորվել է կոմիտեում կաշառք ստանալու փաստով քննվող քրեական վարույթի շրջանակում, հայտնում է Factor.am-ը։

«Բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Բացի ԲԿ տնօրենից մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի»,- ասել է կոմիտեի խոսնակը։