1 հուլիսի 2024 - 15:12 AMT
ԵՄ դեսպան. Աշխատելու ենք, որ ՀՀ-ն ավելի մոտ գտնվի Եվրոպային

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Ժողովրդավարության հայկական ֆորումին հայտարարել է, որ ԵՄ–ն այս պահին ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի ամենամեծ դոնորն են։

«Պատրաստ ենք կիսվել ԵՄ անդամ պետությունների փորձով, ինչպես նաև այն երկրների փորձով, որոնք կամ ասոցացված են ԵՄ-ի հետ, կամ էլ ուզում են դառնալ ԵՄ անդամ։ Սա մի փորձ է, որից ՀՀ-ն պատշաճ օգտվում է»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ԵՄ դեսպանը նշել է, որ գործակցության շրջանակում կարևոր բարեփոխումներ են նախաձեռնել։

«Մենք նաև աջակցում ենք անվտանգության ոլորտի ռեֆորմների հարցում, կարծում եմ՝ շատ հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը, ԵՄ-ն 76 նոր ժամանակակից մեքենաներ է նվիրաբերել։ Աջակցություն կա նաև արդարադատության ռեֆորմներում՝ մոտ 40 մլն բյուջետային աջակցություն ենք տրամադրել կառավարությանը»,-ասել է նա։

Մարագոսը նշել է, որ ՀՀ-ն, իսկապես, մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության առումով։

«Հույս ունենք, որ այս աջակցությունը սպասարկելու է անվտանգության, խաղաղության և կայունության հաստատմանն այս տարածաշրջանում՝ ՀՀ-ի ինքնիշխանության և անկախության պահպանման համատեսքտում»,-ասել է նա։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ժողովրդավարությունը հիմնական նպատակներից է, բայց ԵՄ-ն նաև այլ ներդումներ է կատարելու դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում։

«Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային»,-ասել է նա։

Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին: