1 հուլիսի 2024 - 16:07 AMT
Evocabank-ն ամփոփել է 2023-ի տարեկան արդյունքները

Հունիսի 28-ին կայացել է Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել են Բանկի բաժնետերերը, Բանկի Խորհուրդը և հրավիրված անձինք:

Բանկի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է, որ Evocabank-ը 2023-ին հետամուտ է եղել իր ռազմավարական խնդիրների իրագործմանը և տարին ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։

2023թ.-ի արդյունքներով`

-Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 446 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28%-ով, ինչը 3 անգամ բարձր է բանկային համակարգի աճի տեմպից:

- Ընդհանուր պարտավորությունները կազմել են 376 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 31%-ով, ինչը 5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:

- Բանկի հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 302 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 26%-ով, ինչը 7 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:

- Վարկային պորտֆելը կազմել է 212 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 31%-ով, ինչը 5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:

- 2023թ․ ընթացքում 14%-ով աճել է նաև Բանկի ընդհանուր կապիտալը՝ կազմելով 69 մլրդ ՀՀ դրամ։

- 2023թ․ արդյունքներով Evocabank-ն ապահովել է 11 մլրդ ՀՀ դրամի զուտ շահույթ:

Ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների մեծությամբ՝ Բանկը 2 կետով բարելավել է իր մրցակցային դիրքերը համակարգում, իսկ Վարկային պորտֆելի և հաճախորդներից ներգրավված միջոցների մեծությամբ՝ 1 դիրքով:

2023թ. արդյունքներով Evocabank-ը հանդիսացել է՝ ընդհանուր ակտիվների, ընդհանուր պարտավորությունների, վարկային պորտֆելի և զուտ շահույթի մեծությամբ 8-րդ բանկը Հայաստանում, իսկ հաճախորդներից ներգրավված միջոցների և ընդհանուր կապիտալի մեծությամբ՝ 7-րդը:

2023թ. ընթացում Բանկն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ ներդրել է նոր պրոդուկտներ, ձեռք է բերել նոր միջազգային հեղինակավոր գործընկերներ և նոր ռազմավարական համագործակցություններ, այդ թվում

- Բանկը ներգրավել է ևս 7 մլն ԱՄՆ դոլար շվեյցարական responsAbility-ից` ՄՓՄՁ-ների զարգացման համար:

- Բանկը ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ շվեյցարական Symbiotics Investments-ից` միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանն աջակցելու համար:

- Բանկը թողարկել և տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր:

- Բանկը ներկայացրել է իր նոր EvocaTOUCH հավելվածը: Այն այժմ նման է սոցիալական ցանցերի feed-ի՝ ամենակարևոր և հաճախ օգտագործվող ֆունկցիաներն անմիջապես առաջին էջում են՝ քարտեր, հաշիվներ, վարկեր, ավանդներ, կարելի է իրականացնել մի շարք բանկային գործընթացներ ընդամենը մեկ ակնթարթում:

- Բանկը ներկայացրել է իր նոր թվային քարտերի պրոդուկտը: Evoca Digital քարտերը կարելի է ձեռք բերել EvocaTOUCH հավելվածում՝ հաճախորդի նախընտրած դիզայնով։ Թվային քարտը կարելի է կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին:

- Բանկը գործարկել է իր նոր թվային պրոդուկտը՝ EvocaINVEST ներդրումային հավելվածը App Store-ում ու Google Play-ում, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն գնել և վաճառել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ և այլ արժեթղթեր ավելի քան 20 երկրների ֆինանսական շուկաներում` առանց Բանկ այցելելու։

- Բանկը կատարել է ևս մեկ կարևոր քայլ թվայնացման ոլորտում՝ ներդնելով նոր e-Sign համակարգն ու անցում կատարելով հիմնական թղթային փաստաթղթաշրջանառությունից էլեկտրոնայինի:

2023-ի ընթացքում Evocabank-ն իրականացրել է հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող տասնյակ նախագծեր, այդ թվում`

- Բանկը նվիրաբերել է 120 մլն դրամ Fab Lab Armenia-ին։ Այն ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ MIT-ի կողմից ստեղծված «խելացի» արհեստանոց-լաբորատորիա է՝ հագեցած հատուկ սարքավորումներով և նյութերով։

- Evoca-ն Երևան համայնքին փոխանցել է 254 մլն ՀՀ դրամ մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոցի վերանորոգման համար:

Տարվա ընթացքում Բանկն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, որոնցից`

Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրը Բանկին շնորհել է միանգամից 4 մրցանակ՝

  • Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 2023
  • Լավագույն սպառողական մոբայլ բանկային հավելվածը Հայաստանում 2023
  • Լավագույն կորպորատիվ թվային բանկը Հայաստանում 2023
  • Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում 2023

Global Business & Finance Magazine ամսագիրը Evocabank-ին ճանաչել է 2023թ.-ի Ամենանորարար թվային բանկը Հայաստանում:

2024 թվականին Բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարությանը և ընդհանուր բիզնես մոդելին՝ նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ մատուցելով Ֆինանսական ծառայություններ պարզ, արագ և հարմարավետ եղանակով՝ գործելով mobile-first ձևաչափով և դարձնելով մարդկանց կյանքն ավելի հարմարավետ:

Բաժնետերերի ժողովի որոշման համաձայն` Բանկի Խորհրդի կազմը մնաց անփոփոխ: