1 հուլիսի 2024 - 16:39 AMT
Թուրքական Կայսերիում ամբոխը հարձակվել է սիրիացիներին պատկանող գույքի վրա

Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել են սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա:

Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է ոստիկանության 10 աշխատակից, հայտնում է Ermenihaber-ը։

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի բռնության ենթարկվելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:

Կայսերիի նահանգապետը հայնդես էր եկել դեպքի մասին հայտարարությամբ՝ նշելով, որ բռնություն իրականացնելու համար կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ երեխան գտնվում է հատուկ վերահսկողության ներքո:

Նահանգի ոստիկանապետ Աթանուր Այդընն էլ հայտարարել էր, որ կասկածյալն իր ընտանիքի հետ միասին աքսորվելու է երկրից: