1 հուլիսի 2024 - 18:49 AMT
Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու

Ադրբեջանը հուլիսի 6-ին Արցախի հայաթափված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողով է անցկացկնելու։ Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը։

Միջոցառումը նախագահելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնակցելու են Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարները, հայտնում է APA-ն։

Նշվում է, որ վերանշյալ երկրները մասնակցելու են նախագահների մակարդակով։

Կարծիքներ են փոխանակվելու «Տրանսպորտային ցանցն ու կայուն ապագայի կառուցումը կլիմայի փոփոխության ֆոնին» թեմայի շուրջ։