2 հուլիսի 2024 - 12:06 AMT
«Շիրակ» օդակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել․ ՆԳՆ–ն ստուգում է

Ոստիկանությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել։ Այդ տեղեկությունը հաստատել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է Aysor.am–ը։

Նրա խոսքով՝ տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում։

«Նման ահազանգ ունենք, դեպքի վայրում են ոստիկանները, զուգահեռ ճշտվում է նաև ահազանգի իսկությունը»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, դեպքի վայրում են ոստիկանները։