2 հուլիսի 2024 - 14:19 AMT
«Շիրակ» օդակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել։ Այդ մասին ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- նշել է նա։

Հուլիսի 2–ի առավոտյան՝ 8։30-ի սահմաններու մ ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված: Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել էին։