2 հուլիսի 2024 - 15:32 AMT
Պատել․ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատման հարցն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, անդրադառնալով Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմային, նշել է, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում է։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք այդ թեման քննարկվում է Բաքվի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի հանդիպումներում։

Նա նշել է, որ դա տևական գործընթաց է։

«Դա մշտական ներգրավվածություն է պահանջում Վաշինգտոնից։ Թե ԱՄՆ պետքարտուղարը, թե պետքարտուղարի օգնականը ուշադրության կենտրոնում են պահում Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը»,–ասել է նա։

Տարբեր գնահատականներով Ադրբեջանում մոտ 300 քաղբանտարկյալ կա։

Ադրբեջանական բանտերում պաշտոնապես նաև 23 հայ քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները։ Ոչ պաշտոնական տվյալներով, նրանց թիվն ավելի մեծ է։