2 հուլիսի 2024 - 16:05 AMT
Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը․ Գործելու է 6 հանրային լողափ

Հուլիսի 1-ից Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը։ Գործելու է 6 հանրային լողափ, հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։

Հանրային լողափերում առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝ խաղահրապարակներ, հանդերձարաններ, ցնցուղարաններ, շվաքարաններ։

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահել շրջակա միջավայրը և չվնասել հանրային լողափերի գույքը։