Միջազգային Christian Solidarity International (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ է արել արգելել Ադրբեջանի մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին։ Այդ մասին ասվում է կազմակերպության մեջ։
«Օլիմպիական խաղերում տեղ չկա ցեղասպանության համար: Ադրբեջանը 100,000 քրիստոնյա հայերին վտարել է իրենց հինավուրց հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղ/Արցախից, իսկ այժմ սպառնում է ներխուժել նաև Հայաստանի Հանրապետություն։
Երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելեց Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների մասնակցությունը 2024 թվականի Օլիմպիական խաղերին։ Ռուս և բելառուս մարզիկները կարող են հանդես գալ որպես չեզոք, բայց ոչ իրենց երկրի դրոշի ներքո:
«Նույն չափանիշը ՄՕԿ-ը պետք է կիրառի Ադրբեջանի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։