Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ։ Այդ մասին ասվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն։ Այդտեղ կանցկացվեն տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր:
Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ: