ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդյունավետ է գնահատել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 10–ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայտնելու ԱՄՆ-ի ամուր աջակցությունը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը», - ասվում է գրառման մեջ։
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները: